ՄԵՐ ՄԱՍԻՆ
<<ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ>> ազգային ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին՝ լուսանկարչության հանդեպ սիրո, մշակութային արժեհամակարգի պահպանման և պրոֆեսիոնալ համայնքի ձևավորման անհրաժեշտությունից ելնելով։ Ասոցիացիան հիմնադրվել է արհեստավարժ լուսանկարիչ, լուսանկարչության միջազգային կարգի էքսպերտ, մանկավարժ Սերգեյ Հակոբյանի նախաձեռնությամբ, ով մինչ օրս հանդիսանում է կազմակերպության հիմնադիր նախագահ։
2006 թվականի ապրիլի 25-ից սկսած ասոցիացիան գործում է որպես հասարակական կազմակերպություն՝ կենտրոնանալով լուսանկարչության ոլորտում կրթության, զարգացման և համագործակցության խթանման վրա։
Ասոցիացիայի հիմնական նպատակն է միավորել հայ լուսանկարիչներին՝ ապահովելով մասնագիտական աճի հարթակ, փորձի փոխանակում, արվեստի ներկայացում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շրջանակներում։ Այդ նպատակով իրականացվում են՝
– ուսուցողական ծրագրեր և ֆոտոդպրոցներ
– անհատական և խմբակային ցուցահանդեսներ
– գեղարվեստական, վավերագրական և փորձարարական նախագծեր
– ոլորտին առնչվող մշակութային միջոցառումներ ու համագործակցային հարթակներ
Ասոցիացիան նաև նպաստում է լուսանկարչության ընկալման ու գնահատման բարձրացմանը հասարակության շրջանում՝ սատարելով ստեղծագործական նախաձեռնությունները և ներկայացնելով նոր անուններ:
Մենք հավատում ենք, որ լուսանկարչությունն ավելի քան պատկեր է․ այն հայացք է աշխարհին, ժամանակի արձանագրություն և ինքնության արտահայտություն։
<<ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ>> ազգային ասոցիացիան շարունակելու է իր ճանապարհը՝ ամրապնդելով լուսանկարչության մշակույթը Հայաստանում և արտերկրում։
ABOUT US
The National Association of Armenian Photographers was established in 2006, based on the love for photography, the preservation of cultural values, and the need to form a professional community. The Association was founded on the initiative of Sergey Hakobyan, a professional photographer, an international photography expert, and a teacher, who is still the founding president of the organization.
Since April 25, 2006, the Association has been operating as a non-governmental organization, focusing on promoting education, development, and cooperation in the field of photography.
The main goal of the Association is to unite Armenian photographers, providing a platform for professional growth, exchange of experience, and presentation of art both locally and internationally. To this end, the following are implemented:
– educational programs and photo schools
– individual and group exhibitions
– artistic, documentary and experimental projects
– cultural events and collaborative platforms related to the field
The association also contributes to increasing the perception and appreciation of photography among the public by supporting creative initiatives and introducing new names.
We believe that photography is more than an image: it is a view of the world, a record of time and an expression of identity.
The national association "ARMENIAN PHOTOGRAPHERS" will continue its path, strengthening the culture of photography in Armenia and abroad.