Գագիկ Հարությունյանի
ՍԵՎ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԵՎ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<<ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ>> ազգային ասոցիացիան, ի դեմս հիմնադիր նախագահ Սերգեյ Հակոբյանի, 2025 թվականի մարտի 28-ին ներկա գտնվեց լուսանկարիչ, ասոցիացիայի փոխնախագահ Գագիկ Հարությունյանի «Սև և սպիտակ հիշողություններ» լուսանկարների ցուցադրությանն ու հեղինակային գրքի շնորհանդեսին։
Ցուցադրված էին ավելի քան 30 լուսանկարներ՝ ԱՐԹ, ԲՅՈՒԹԻ, ՖԵՅՇՆ և ԴԻՄԱՆԿԱՐ ժանրերում, որոնք յուրովի արտացոլում էին մարդուն, զգացմունքները, անհատականությունը և ժամանակի ընթացքը։
Սա ոչ միայն լուսանկարների, կյանքի, այլև նորաձևության վավերագրում էր՝ սևի ու սպիտակի խաղի մեջ։
Սա ոչ միայն լուսանկարների, կյանքի, այլև նորաձևության վավերագրում էր՝ սևի ու սպիտակի խաղի մեջ։
Միջոցառման ընթացքում իր խոսքն ասաց «ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը։ Նա շնորհավորեց Գագիկ Հարությունյանին և խոսեց նրա դերի մասին Ասոցիացիայում՝ որպես փոխնախագահ՝ ընդգծելով նրա տարիների փորձը, արվեստին նվիրվածությունը և լուսանկարչության մշակույթի զարգացմանն ուղղված ակտիվ գործունեությունը։
Նա հատկապես նշեց, որ Գագիկ Հարությունյանը մշտապես եղել է Ասոցիացիայի նախաձեռնությունների առաջնագծում՝ թե՛ միջազգային համագործակցությունների, թե՛ երիտասարդ լուսանկարիչների աջակցության ծրագրերում։ Նախագահը շեշտեց, որ փոխնախագահի անձնական ներդրումն անգնահատելի է թե՛ կազմակերպչական, թե՛ ստեղծագործական գործընթացներում։
Իր խոսքի ավարտին Սերգեյ Հակոբյանը մաղթեց նրան շարունակական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և լուսանկարչական արվեստի նոր բարձունքներ։
Gagik Harutyunyan’s
BLACK AND WHITE MEMORIES
BLACK AND WHITE MEMORIES
The National Association of Armenian Photographers, represented by its founding president Sergey Hakobyan, attended the exhibition and presentation of the author’s book “Black and White Memories” by photographer and vice president of the association Gagik Harutyunyan on March 28, 2025.
More than 30 photographs were exhibited in the genres of ART, BEAUTY, FASHION and PORTRAIT, which uniquely reflected the person, feelings, personality and the passage of time.
This was a documentary not only of photographs, life, but also of fashion, in the play of black and white.
Sergey Hakobyan, the President of the National Association of Armenian Photographers, delivered his speech during the event. He congratulated Gagik Harutyunyan and spoke about his role in the Association as Vice President, emphasizing his years of experience, dedication to art, and active work aimed at developing the culture of photography.
He especially noted that Gagik Harutyunyan has always been at the forefront of the Association’s initiatives, both in international cooperation and in programs to support young photographers. The President emphasized that the Vice President’s personal contribution is invaluable in both organizational and creative processes.
At the end of his speech, Sergey Hakobyan wished him continued success, new achievements, and new heights in the art of photography.



















































