FACET
On September 11, 2026, a solo exhibition titled "Facet"—featuring high-end jewelry photography by Lilit Galstyan, a US-based professional photographer and member of the "Armenian Photographers" National Association—took place at the ՛՛Viking Smoke House՛՛ Art Cafe, with the support of the "Armenian Photographers" National Association.
"Facet" exhibition tells about the inner world of a person, feminine delicacy, beauty and different faces of identity. Photographs reveal the subtle details that often remain invisible at first glance, but together create a complete and unique image of an individual.
This exhibition is not only about the outward expression of beauty, it is an invitation to stop, look more closely and discover the many "faces" hidden in each person.
Lilit Galstyan has spent years behind the camera photographing fine jewelry, developing a technical precision and visual instinct few photographers bring to the craft. Exhibition, Facet, is a culmination of that expertise — a collection built entirely around the art of capturing light, material, and detail at the highest level.
In jewelry photography, the smallest choices carry the most weight: the angle of a reflection, the way shadow falls across a stone, the exact moment light catches the edge of gold. Galstyan's work lives in that precision. Each image in Facet treats jewelry not simply as an object to document, but as a subject worthy of the same consideration given to fine art — where every surface, curve, and glint is deliberate.
With deep experience working alongside fine jewelry and watch brands, Galstyan has built a reputation for photography that sits at the intersection of commercial polish and artistic sensibility. Facet brings that body of knowledge into a single collection, offering viewers a rare look at what elevates jewelry photography from documentation to craft.
The exhibition invites press, collectors, and industry professionals alike to see fine jewelry through a new lens — one shaped by years of expertise and an eye trained to find what makes each piece worth a second look.
FACET
2026 թվականի սեպտեմբերի 11-ին Viking Smoke Hous-ի Art Cafe-ում տեղի ունեցավ §Հայ Լուսանկարիչներ¦ Ազգային Ասոցիացիայի անդամ, պրոֆեսիոնալ լուսանկարիչ ամերիկաբնակ Լիլիթ Գալստյանի՝ «Facet» խորագիրը կրող բարձրակարգ ոսկերչական լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ §Հայ Լուսանկարիչներ¦ Ազգային Ասոցիացիայի աջակցությամբ։
«Facet» ցուցահանդեսը պատմում է մարդու ներաշխարհի, կանացի նրբության, գեղեցկության և ինքնության տարբեր երեսների մասին։ Լուսանկարների միջոցով բացահայտվում են այն նուրբ մանրամասները, որոնք հաճախ անտեսանելի են մնում առաջին հայացքից, սակայն միասին ստեղծում են անհատի ամբողջական ու յուրահատուկ պատկերը։
Այս ցուցահանդեսը գեղեցկության միայն արտաքին արտահայտության մասին չէ, այն հրավեր է՝ կանգ առնելու, նայելու ավելի ուշադիր և բացահայտելու յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված բազմաթիվ «երեսները»։
Լիլիթ Գալստյանը տարիներ շարունակ աշխատել է տեսախցիկի հետևում՝ լուսանկարելով բարձրակարգ զարդեր և ձևավորելով տեխնիկական ճշգրտություն ու տեսողական ինտուիցիա, որոնք հազվադեպ են հանդիպում այս ոլորտում։ «Facet» ցուցահանդեսը նրա մասնագիտական փորձի և վարպետության ամբողջացումն է՝ ամբողջությամբ նվիրված լույսի, նյութի և դետալների բարձրակարգ մատուցման արվեստին։
Ոսկերչական լուսանկարչության մեջ նույնիսկ ամենափոքր ընտրությունն ունի մեծ նշանակություն․ արտացոլանքի անկյունը, այն, թե ինչպես է ստվերն ընկնում քարի վրա, կամ այն ճշգրիտ պահը, երբ լույսն ընդգծում է ոսկու եզրը։ Գալստյանի աշխատանքը կառուցված է հենց այդպիսի ճշգրտության վրա։ «Facet»-ի յուրաքանչյուր լուսանկար զարդը ներկայացնում է ոչ թե պարզապես որպես փաստագրման ենթակա առարկա, այլ որպես արվեստի գործի արժանի թեմա, որտեղ յուրաքանչյուր մակերես, կորություն և փայլ դիտավորյալ ու մտածված է։
Սերտորեն համագործակցելով բարձրակարգ ոսկերչական իրերի և ժամացույցների բրենդների հետ՝ Գալստյանը տարիների ընթացքում ձևավորել է լուսանկարչական ձեռագիր, որը միավորում է կոմերցիոն բարձրակարգությունը և գեղարվեստական զգացողությունը։ «Facet» ցուցահանդեսը մեկ ամբողջական հավաքածուի մեջ է միավորում այդ փորձն ու գիտելիքը՝ հանդիսատեսին ներկայացնելով այն նուրբ սահմանը, որը ոսկերչական լուսանկարչությունը վերածում է պարզապես փաստագրումից՝ առանձին արվեստի և վարպետության։
Ցուցահանդեսը հրավիրում է մամուլի ներկայացուցիչներին, կոլեկցիոներներին և ոլորտի մասնագետներին՝ բարձրակարգ զարդերին նայելու նոր տեսանկյունից․ այնպիսի հայացքով, որը ձևավորվել է տարիների փորձի և յուրաքանչյուր ստեղծագործության մեջ այն առանձնահատուկը նկատելու ունակության շնորհիվ։
Photo by Tatevik Asatryan, Edgar Martirosyan & Ruben Hakobyan, exclusively for this report
Լուսանկար՝ Տաթևիկ Ասատրյան, Էդգար Մարտիրոսյան և Ռուբեն Հակոբյան, հատուկ այս ռեպորտաժի համար